Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևանում մայիսի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +14-ից +16, վաղը ցերեկը՝ +30-ից +32, երեկոյան՝ +26-ից +28 աստիճան։
Comment here
You must be logged in to post a comment.