ԳլխավորԼուրՀայաստանս

Արցախցի սամբիստ Դավիթ Հովսեփյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

Լիմասոլում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվեց չեմպիոն:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Տեղեկացնենք, որ  Հայաստանն առաջնությունում ներկայացնում են 35 մարզիկներ։

Պատանիներն արդեն ավարտել են ելույթները։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 բրոնզե մեդալ: Տղաների 64 կգ քաշային կարգում երրորդ մրցանակին արժանացել է Մեսրոպ Նիկոյանը, իսկ աղջիկների մրցապայքարի 50 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Սյուզաննա Կիրակոսյանը:

Comment here