Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է հերթական ոսկե մեդալը։
Կարեն Ավագյանը (89 կգ) երկամարտի 360 կգ (165 կգ պոկում, 195 կգ հրում վարժությունում) արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։
Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ,), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ)։
Comment here
You must be logged in to post a comment.