ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում ապրիլի 30-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին, հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ն աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +14-ից +16, վաղը ցերեկը՝ +26-ից +28, երեկոյան՝ +21-ից +23 աստիճան։

Comment here