ԳլխավորԼուր

Գարունն ավելի է «գարունանում». ի՞նչ եղանակ է սպասվում

Գարուն

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արցախում ու Սյունիքի հովիտներում (+30), ամենացածրը՝ Գեղարքունիքում (-2, գիշերը)։

Երևանում ապրիլի 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այս գիշեր՝ 7-9, վաղը ցերեկը՝ 23-25, երեկոյան՝ 15-17 աստիճան։