Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԼուրԿրթություն

Աշխարհի լավագույն բուհերն ըստ QS World University Rankings-ի

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

QS World University Rankings-ը ներկայացրել է աշխարհի 2022-23 թվականների լավագույն համալսարանների վարկանիշային ցանկը։ Այն կազմվել է հաշվի առնելով 8 ցուցիչներ՝ ակադեմիական հեղինակությունից մինչեւ օտարերկրյա ուսանողների թիվ։

Այս տարվա ցանկում ավելի քան 1400 բուհեր են ամբողջ աշխարհից։ Առաջնային տեղերում հանրաճանաչ համալսարանների շարքում են նաեւ բուհեր Եվրոպայից, Ասիայից ու Հյուսիսային Ամերիկայից։

Եվ այսպես՝ QS World University Rankings-ի առաջին տասնյակում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (100 միավոր 100-ից), Քեմբրիջի համալսարանը (98.8), Սթենֆորդի համալսարանը (98.5), Օքսֆորդի համալսարանը (98.4), Հարվարդի համալսարանը (97.6), Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (97), Լոնդոնի արքայական քոլեջը (97), Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտը (93.6), Չիկագոյի համալսարանը (93.2)։

Հայաստանի բուհերից Երեւանի պետական համալսարանն ու Ռուս-հայկական համալսարանը բաժանում են 801-1000 տեղերը։

Ամբողջական ցանկը՝ այստեղ։