Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԼուրԿրթություն

Աշխարհի 2024 թ. լավագույն համալսարաններն ըստ World University Rankings-ի

Օքսֆորդի, Սթենֆորդի, Մասաչուսեթսի համալսարաններ

Times Higher Education World University ranking 2024-ը ներկայացրել է համալսարանների վարկանիշային նոր ցանկը, որը ներառում է 1906 համալսարան 108 երկրներից և տարածաշրջաններից:

Աղյուսակը հիմնված է նոր՝ WUR 3.0 մեթոդաբանության վրա, որի հիմքում տվյալներ են հինգ ոլորտներից՝ ուսուցում, հետազոտական միջավայր, հետազոտությունների որակ, արդյունաբերություն և միջազգային հեռանկարներ:

Այս տարվա վարկանիշը կազմելիս վերլուծվել է ավելի քան 134 միլիոն մեջբերում 16,5 միլիոն գիտական հրատարակություններից և ներառել է աշխարհի 68,402 գիտնականների հարցումների պատասխաններ: Ընդհանուր առմամբ հավաքվել են 411,789 տվյալներ ավելի քան 2,673 հաստատություններից։

Եվ այսպես.

Առաջին տեղում Օքսֆորդի համալսարանն է (Մեծ Բրիտանիա), որն ունի 21 750 ուսանող, աշխատակազմի հարաբերակցությունը ուսանողների թվին 10.9 տոկոս է, օտարերկրյա ուսանողները կազմում են 42 տոկոս, իգական ու արական սեռերի հարաբերակցությունը 49։51 է։

Երկրորդ հորիզոնականում Սթենֆորդի (ԱՄՆ)  համալսարանն է (14 517, 6.4 տոկոս, 23 տոկոս, 47։53), երրորդում՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (11 085, 8 տոկոս, 33 տոկոս, 41։59)։

Առաջին տասնյակում են նաեւ Հարվարդի համալսարանը (ԱՄՆ), Քեմբրիջի համալսարանը (Մեծ Բրիտանիա), Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ), Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ), Լոնդոնի արքայական քոլեջը (Մեծ Բրիտանիա),  Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանը (ԱՄՆ), Եյլի համալսարանը (ԱՄՆ)։

Ամբողջական ցանկը՝ այստեղ։