Ներկայացնում ենք անգլիացի գրող Վիրջինիա Վուլֆի (25 հունվարի, 1882 – 28 մարտի, 1941) վերջին նամակն ամուսնուն։
«Ես զգում եմ, որ խելագարվում եմ: Ես կրկին խելագարվում եմ: Ես զգում եմ, մենք անգամ միասին ունակ չենք ապրելու եւս մեկ ողբերգություն: Ես գիտեմ, որ այս անգամ ես չեմ բուժվի: Ես նորից սկսել եմ ձայներ լսել եւ չեմ կարողանում կենտրոնանալ: Հենց այդ պատճառով էլ, ես կանեմ այն, ինչն իմ կարծիքով լավագույնն է…Դու տվել ես ինձ հնարավոր ամենամեծ երջանկությունը: Դու ինձ համար եղել ես ամեն ինչ, այն ամենն, ինչ հնարավոր էր դառնալ մի կնոջ համար, ում սիրում ես… Ես կարծում եմ, որ երկու մարդ չէին կարող լինել այնքան երջանիկ, որքան եղել ենք մենք, մինչ այս սարսափելի հիվանդության վերսկսվելը: Ես ունակ չեմ պայքարելու: Ես այդքան ուժ չունեմ: Գիտեմ, որ փշուր-փշուր եմ անում քո կյանքը, ոչնչացնում եմ քեզ, եւ դու չես կարողանում անգամ աշխատել: Դու կարող ես աշխատել առանց ինձ, ես գիտեմ… Տեսնում ես, այս ամենը ես նույնիսկ չեմ կարողանում գրել, ինչպես որ հարկն է… Ես չեմ կարողանում կարդալ… Այն ինչ ուզում եմ քեզ ասել, հետեւյալն է. իմ ամբողջ կյանքի երջանկության համար ես պարտական եմ միայն քեզ: Դու ինձ հետ չափից ավելի համբերատար ես եղել եւ անսահման ու անբացատրելիորեն բարի…
Անհավանական բարի… Ես ուզում եմ սա ասել քեզ: Բոլորն էլ գիտեն այս մասին: Եթե որեւէ մեկը կարող էր ինձ փրկել, ապա դա դու էիր: Ես կորցրել եմ վստահությունն ամեն ինչում, բացառապես`քո բարությունից: Ես չեմ կարող էլ ավելի քանդել քո կյանքը: Ես կարծում եմ, որ երկու մարդ չէին կարող լինել ավելի երջանիկ, քան մենք…
Հավերժ քո` Վ.Վ»։
Հավելենք, որ Վիրջինիա Վուլֆը 1941-ի մարտի 28-ին ինքնասպանություն է գործել։