Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԼուրԿրթություն

2024 թվականի աշխարհի միջազգային լավագույն համալսարանները

Հոնկոնգի քաղաքային համալսարան

Դիմորդները, ովքեր ցանկանում են սովորել միջազգային առավել լավ պայմաններում, պետք է դիմեն Շվեյցարիայի, Հոնկոնգի, Արաբական Միացյալ Էմիրությունների կամ Միացյալ Թագավորության համալսարաններ, հայտնում է timeshighereducation.com-ը:

Այս աղյուսակը, որը կազմվել է Ուսանողների միջազգային վարկանիշի, անձնակազմի միջազգային վարկանիշի, միջազգային համահեղինակության վարկանիշի և միջազգային հեղինակության ցուցանիշների միջոցով, որոնք հավաքվել են Times Higher Education World University Rankings 2024-ի համար, ցույց է տալիս, որ վերը նշված չորս երկրներն ու տարածաշրջանները հյուրընկալում են աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մի քանիսը:

Այս բոլոր հաստատություններն ունեն միջազգային ուսանողների և անձնակազմի մեծ մասնաբաժին, հետազոտությունների համար համագործակցում են ամբողջ աշխարհի գիտնականների հետ և ունեն համապատասխան ամուր համաշխարհային հեղինակություն:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուսանողների բազմազան համայնքները բարելավում են դասավանդման և ուսման որակը, իսկ արտերկրում ապրելու ուսանողների հնարավորությունները նրանց ավելի լավ են պատրաստում աշխարհի քաղաքացի դառնալու համար:

Ներկայացնում ենք օտարերկրյա ուսանողների համար լավագույն համալսարանների առաջին 10-ը։

Առաջին տեղում Հոնկոնգի քաղաքային համալսարանն է, որը World University rank (WUR) 2024-ում 82-րդն է, իսկ անցած տարի միջազգային լավագույն համալսարանների ցանկում 4-րդն էր։

Երկրորդ տեղում ԱՄԷ-ի Աբու Դաբիի համալսարանն է (WUR`251-300), երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը (WUR 1)։

4-րդ ու 5-րդ հորիզոնականներում կրկին Մեծ Բրիտանիան ներկայացնող բուհերն են՝ Քեմբրիջի համալսարանը (WUR 5) եւ Լոնդոնի արքայական քոլեջը (WUR 8)։

6-րդ տեղում Հոնկոնգի համալսարանն է (WUR 35), 7-ում՝ Ցյուրիխի (Շվեյցարիա) Տեխնոլոգիական դաշնային ինստիտուտը (WUR 11)։

8-րդ հորիզոնականում Լոզանի (Շվեյցարիա) պոլիտեխնիկական դաշնային դպրոցն է (WUR 33), 9-րդում՝ Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը (WUR 64), 10-րդում՝ Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանը (WUR 87)։