ԳլխավորԼուր

Երևան-Սևան ճանապարհին բուք է, Թալինի շրջանում մառախուղ է

Բեռնատարը ձյունապատ ճանապարհին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան — «Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Լոռու մարզի, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Աբովյան — Ջրաբեր, Վեդի — Լանջառ, Ալափարս — Չարենցավան, Ամասիա — Բերդաշեն ավտոճանապարհները և Սարավան — «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։