ԳլխավորԼուր

Բուք է. Հայաստանի տարածքում կան փակ ճանապարհներ

Ձմեռային ճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 18-27 կմ հատվածը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Արփի լճի մոտակայքի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ալագյազ-Ծիլքար, Նորաշեն-Ալագյազ, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Ջրաբեր-Ֆանտան (բուք է), Կապուտան-Զովաշեն (բուք է), Աշոցք-Վարդաղբյուր և Ամասիա-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Մեղրու սար» (ձյուն) և Շինուհայր-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ալագյազ-Ծիլքար, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին, Արփի լճի մոտակայքում և Ապարանի տարածաշրջանում բուք է։