ԳլխավորԼուր

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Ձմեռային ճանապարհ Գեղարքունիքի մարզում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Մարտունիի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։