ԳլխավորԼուր

Մահացել է ԵՊԲՀ պրոֆեսոր Ռաֆայել Սարգսյանը

Ռաֆայել Սարգսյան

Մահացել է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր Ռաֆայել Սարգսյանը, տեղեկանում ենք ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջից։

«Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր Ռաֆայել Գուրգենի Սարգսյանը։ Ուռուցքաբանության ոլորտի առաջատար մասնագետը, ուռուցքաբան-վիրաբույժը մեկդարյա բուհի, ինչպես նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի երախտավորներից էր։

Մեծ ավանդ ուներ ուռուցքաբանության գծով կլինիկական օրդինատորների հետդիպլոմային ուսուցման կազմակերպման գործում: Տասնամյակներ շարունակ բժիշկ-գիտնականը կլինիկական աշխատանքը հաջողությամբ զուգորդել է գիտամանկավարժական գործունեության հետ:

Պրոֆեսորադասախոսական կազմի, կոլեգաների, ուսանողների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում պրոֆեսոր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին։

Հոգեհանգսիտը տեղի կունենա մարտի 31-ին Դավիթ Բեկի 83 հասցեում, (Rotonda սգո սրահ, ժամը 17:00-20:00), հուղարկավորության արարողությունը շաբաթ օրը, 13:00-ին Հացավան գյուղում` Սարգսյանների ընտանեկան գերեզմանատանը»,-նշված է հաղորդագրության մեջ։