ԳլխավորԼուր

Ռազմաբժշկական ֆակուլտետը 15 առաջին կուրսեցի ունի

ԵՊԲՀ ռազմաբժշկական  ֆակուլտետ ընդունված 15 առաջին կուրսի ուսանողներ այսօր սկսել են ուսումնական գործընթացը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը ողջունելով կուրսանտներին՝ ասել է, որ պատիվ և պարտականություն է բժշկական բուհի սովորող լինելը: «Լավ սովորելու պարագայում ձեզ սպասվում է մասնագիտական փայլուն ապագա»,-նշել է ֆակուլտետի ղեկավարը՝ ուսումնական գործընթացում կարևորելով բարձր առաջադիմությունն ու կարգապահությունը:

Վարդան Ծատուրյանի խոսքով՝ ֆակուլտետի առաջնահերթություններից է ապահովել կրթական բարձր որակ՝ Հայոց բանակի համար մրցունակ ապագա ռազմական բժիշկներ կրթելու նպատակով:

«Դուք այսօր մեկդարյա պատմություն ունեցող բուհի ուսանողներն եք և պետք է աչքի ընկնեք ձեր կարգապահությամբ, բարձր առաջադիմությամբ՝ օրինակ ծառայելով բոլորին»,-ասել է ֆակուլտետի պետը՝ հիշեցնելով, որ բժշկական բուհի շրջանավարտներն իրենց մասնագիտական բարձր որակներով աչքի են ընկնում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:

Comment here