ԳլխավորԼուր

Բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ եղանակով. ՀՀ ԱՆ

2022 թվականի հուլիսի 1-ից Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ եղանակով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից տեղեկացնում են նա, որ 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով: