Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՀՀ բուժկենտրոններ են տեղափոխվել 18 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հիվանդանոց

Սեպտեմբերի 27-ի, ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը` զինծառայող: Մեծ մասի մոտ առկա են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են տարբեր. 9-ը` բավարար, 3-ը` միջին ծանրության, 2-ը` ծանր, 2-ը` ծայրահեղ ծանր, 1-ը` հետազոտման փուլում, 1-ն էլ դուրս է գրվել:

Comment here