ԳլխավորԼուր

Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորված երեք զինծառայողի և երկու ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում ՀՀ Զինված ուժերի երեք զինծառայող է վիրավորվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Թեթև բեկորային վնասվածքներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Ստեփանյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշել է, որ այս պահին հայկական կողմից կա վիրավորում ստացած 3 զինծառայող և երկու ոստիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Comment here