Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Քիմ Քարդաշյան. Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից

Հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել է՝ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից, դրանք «բախումներ» չեն ու հորդորել է՝ կոչ անել Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և մարտիկներ մատակարարելը:

«Կոչ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը  Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք  Թուրքիային` դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու»,-գրել է Քարդաշյանը:

Նա շեշտել է՝ պետք են միջազգային դիտորդներ, որ ուսումնասիրեն և միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցառումների կոչ անեն՝ կանխելու անհարկի սրացումն ու ողբերգությունը:

«Արցախում հայերը հարձակման են ենթարկվել: Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը `պաշտպանելու Արցախը և  Հայաստանը»,-գրել է Քարդաշյանը:

Comment here