Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ադրբեջանը թիրախավորել է Արցախի ավելի քան 50 բնակավայր

Ադրբեջանի կողմից հրետակոծված տուն Արցախում

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով` ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել ադրբեջանական զինուժի կողմից, այդ թվում՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Բերձորը, Քարվաճառը և այլն, այսինքն` բոլոր շրջկենտրոնները։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով` խաղաղ բնակչության շրջանում այս պահին հաստատված է 2 զոհ, 30-ից ավելի վիրավոր։ Ըստ Բեգլարյանի` այս թիվը կավելանա։ Բեգլարյանը նաև նշել է, որ այս պահին Արցախի ամբողջ հանրապետությունում առնվազն մի քանի հարյուր անշարժ գույքի և ենթակառուցվածքների վնասներ կան, ներառյալ` ճանապարհներ, էլեկտրագծեր, գազի խողովակներ, ջրատար խողովակներ, բավականին շատ բնակարաններ, բազմաթիվ մեքենաներ, ենթակառուցվածքներ, որոնք ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ նպատակային և հասցեական կերպով Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը։

Comment here