Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հակառակորդն ունի մեծ կորուստներ. Վահրամ Պողոսյան

զինվոր, բանակ, արցախյան պատերազմ

Անցած գիշեր Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական բոլոր գործողությունները ձախողվել են, հակառակորդն ունի մեծ կորուստներ։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը, նշեց խոսնակը՝ հիշեցնելով, որ այս գիշեր 3 հարվածային անօդաչու է հասել մայրաքաղաք Ստեփանակերտ, դրանցից 2-ը խոցվել են։

Նա նշեց, որ հայկական կողմը երբեք չի թիրախավորի հակառակորդի քաղաքացիական կառույցները։ Սակայն Ադրբեջանն ինքն է իր կրակային կետերը խաղաղ բնակավայրերում տեղադրում՝ թիրախ դարձնելով սեփական բնակչությանը։

Արցախի հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, ի պատասխան հարցի՝ ասաց Վահրամ Պողոսյանը, ու շեշտեց, որ Արցախում ապրում են մարդիկ, ովքեր պայքարում են միմիայն իրենց իրավունքների համար։

Ադրբեջանի բանակը հաջողություններ է ունեցել միայն հարձակման առաջին օրվա առաջին մի քանի ժամվա ընթացքում, իսկ ագրեսիայի շարունակման դեպքում պաշտպանության բանակը չի բավարարվի միայն իր նախկին բնագծերը վերականգնելով, ասաց խոսնակը։

Comment here