Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։
Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց»,-նշված է գրառման մեջ։
Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ հրետակոծվում են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։