ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները պարբերաբար կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է։

Comment here