ԳլխավորԼուր

«Ժողովո´ւրդ, արագացրե´ք». կրակոցներ և պայթյուններ Արցախում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երգահան Անիտա Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ Արցախից, որտեղ լսվում են ձայներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններից, խաղաղ բնակիչներն էլ փորձում են պատսպարվել:

Նշենք, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում լսվում են կրակոցների և պայթյունների ձայներ։