Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հակառակորդը մոտ 200 զոհ ունի. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյան

Արցախում մարտերը դեռ շարունակվում են, ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հակառակորդն ունի զգալի կորուստներ։

«Մոտ 200 անձնակազմի կորուստ, 3 տասնյակին հասնող զրահատեխնիկայի կորուստ, 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ների կորուստ»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հայկական կողմի գործողությունները երբեք էլ զուտ պաշտպանողական չեն եղել, սակայն այլ մանրամասներ չհայտնեց, այս պահին դա նպատակահարմար չհամարելով։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ-ի 10 զինծառայող տեղափոխվել են Երևան, մնացածի վիճակը լավ է։

Comment here