Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը օդանավ է գնել, հայտնում է TMZ-ն։
Փետրվարի 25-ին Միլանից Լոս Անջելես նա վերադարձել է իր սեփական «G65OER» ինքնաթիռով, որի ներքին հարդարանքը մոտ մեկ տարի ձևավորում էին նրա ճաշակով։
Օդանավը նախատեսված է 18 մարդու համար և հիշեցնում է մոդելի տան ինտերիերը։ Բոլոր նրանք, որոնք մուտք կգործեն ինքնաթիռ, կստանան Քիմի բրենդի` Skims-ի գիշերազգեստն ու հողաթափերը։
Քիմ Քարդաշյանի նոր ինքնաթիռը գնահատվում է 95 միլիոն դոլար, սակայն լրագրողները կարծում են, որ ձևավորման հետ միասին դրա արժեքը կազմում է 150 միլիոն դոլար։
Հավելենք, որ Քարդաշյանի կարողությունը գնահատվում է 1.8 միլիարդ դոլար