ԳլխավորԺամանց

Հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորել է» Քիմի տարեդարձը

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ծննդյան 40-ամյակի (հոկտեմբերի 21-ին) կապակցությամբ ինքնատիպ նվեր է ստացել իր ամուսնուց՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթից։ Վերջինս կարողացել է այնպես անել, որ Քիմի հանգուցյալ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հոլոգրաֆիկ տեսքով «շնորհավորի» դստեր տարեդարձը։

Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորում է» դստերն ու նշում, որ հպարտանում է իր աղջկանով հավելելով, որ «ինձ համար մեծ նշանակություն ունի, թե ինչպես ես կապված քո արմատներին և ինչպես ես աջակցում Հայաստանին։ Դու հպարտ հայուհի ես, և ես հպարտ հայր եմ»,- նշվում է Քիմի հանգուցյալ հոր խոսքում։

Comment here