ԳլխավորԼուր

Սպիտակի ԲԿ-ում պայթյուն չի եղել. ԱԻՆ

Հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Տեղեկությունը տեղադրել է նաեւ usanogh.am-ը՝ հղում անելով Առողջապահության նախարարության խոսնակի գրառմանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

Comment here