ԳլխավորԽճանկար

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանին 41-ամյակի կապակցությամբ։ Նա գրառում է արել Twitter-ի իր էջում։

«Շնորհավորում եմ, սիրելի Քիմ Քարդաշյան։ Շատ ուրախ եմ, որ նույնիսկ հեռվից դու այդքան լավ ես հասկանում, որ Հայաստանը մեր հայրենիքն է՝ քոնը, իմը, բոլորիս հայրենիքը»,- նշել է ՀՀ նախագահը:

Նա Քարդաշյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

Comment here