ԳլխավորԼուր

Դատախազի թեկնածուները դիպլոմներ են ստացել

Հոկտեմբերի 22-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրներին՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Հանդիսավոր միջոցառումն անցկացվեց ՀՀ գլխավոր դատախազությունում, որին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին՝ նշելով, որ ցանկացած ուսումնական կառույցի հիմնական գնահատականը շրջանավարտների կողմից գործունեության ընթացքում գրանցված ձեռքբերումներն են, միաժամանակ հորդորելով բարձր պահել նաև Ակադեմիայի պատիվը:

ՀՀ գլխավոր դատախազը շրջանավարտներին ներկայացրեց դատախազի բարդ, պատասխանատու և պատվաբեր աշխատանքի առանձնահատկությունները՝ նրանցից նաև ակնկալելով նվիրում, համակարգին նոր շունչ և մտածողություն բերելու ձգտում: Ա. Դավթյանը շնորհակալություն հայտնեց Ակադեմիային և անձամբ ռեկտորին՝ դատախազների թեկնածուների ևս մի խմբի մասնագիտական պատրաստումը կազմակերպելու համար:

Ունկնդիրների մասնագիտական պատրաստումը, համաձայն Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված ուսուցման ծրագրի, տևել է 7 ամիս և 2 շաբաթ՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

Comment here