ԳլխավորԼուր

«Մեդիա իրավունք» կրթական ծրագրի մեկնարկ՝ Արդարադատության ակադեմիայում

Ապրիլի 12-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ «Մեդիա իրավունք» կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումը: Ծրագիրն իրականացվում է Ակադեմիայի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ:

Բացման խոսքով հանդես եկավ Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը ողջունեց ներկաներին և ընդգծեց միջոցառման և ծրագրի կարևորությունը: Ս. Առաքելյանը երախտագիտություն հայտնեց գերմանական հիմնադրամին և հայաստանյան ներկայացուցչությանը Ակադեմիայի նախաձեռնությանն օպերատիվ արձագանքելու և կարճ ժամանակում այն իրականություն դարձնելու համար: «Դասընթացը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների, դատախազների շրջանում»,-նշեց ռեկտորը և շնորհակալություն հայտնեց մասնակիցներին:

Ներկաներին հեռավար եղանակով ողջունեց նաև Հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն, Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը և նշեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը Հայաստանում գործում է արդեն 12 տարի, և սա առաջին պաշտոնական համագործակցությունն է Ակադեմիայի հետ:

Ծրագրի դասընթացավարները, որոնք իրավունքի և մեդիայի ոլորտի լավագույն փորձագետներից են, ներկայացրին ծրագիրը, հիմնական թեմաները, դասընթացների անցկացման ձևաչափը և այլն:

Ներկաները քննարկեցին դասընթացի անցկացմանն առնչվող կազմակերպական մի շարք հարցեր՝ նշելով, որ ընտրված թեման չափազանց արդիական է և խիստ կարևոր։

Comment here