ԳլխավորԼուր

Քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերը

Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից դեկտեմբերի 21-ին կազմակերպվել է քննարկում «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման հիմնախնդիրները» թեմայով։

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը, մասնավորապես՝ համայնքահեն ծառայությունների ապահովումը, ոլորտի միասնական քաղաքականության անհրաժեշտությունը, հոժարակամ և ոչ հոժարակամ բուժմանն առնչվող խնդիրները, բժշկակական բնույթի հարկադրանքի միջոցների և զսպման մեխանիզմների կիրառումը, հոգեբուժական հաստատություններում առկա ոչ բավարար պահման պայմանները, գերբնակեցումը, ժամկետանց դեղորայքի կիրառումը և մի շարք այլ հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումների և սոցիալական երաշխիքների բարելավման անհրաժեշտությանը։