ԳլխավորԼուր

Արման Թաթոյանն ամփոփել է անցած 6 տարիների աշխատանքը. տեսանյութ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփել է անցած 6 տարիներին կատարած աշխատանքը: Տարածած հաղորդագրությունում Թաթոյանը նշել է, որ աշխատակազմում գիտեն, որ ինքը հատկապես չի սիրում ոչ աշխատանքային օրերն ու ոչ աշխատանքային ժամերը, որովհետև դրանք իր համար բաց թողնված հնարավորություններ են ավելին անելու համար:

Արման Թաթոյանը շեշտել է, որ հաճախ են մարդիկ դիմումներում գրում, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերջին հույսն է, որից սպասում են աջակցություն, իսկ դա ավելի է պարտավորեցնում ամեն կերպ հասնել հարցի դրական լուծման։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նոր ՄԻՊ է ընտրվել Քրիստինե Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։