Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա պետական կառույց» անվանակարգում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհված առաջատարի մրցանակն օրեր առաջ Արման Թաթոյանն անձամբ ստացել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանից:
PR դպրոցի մասնակիցներին Պաշտպանը ներկայացրել է հաստատության աշխատանքի սկզբունքները, հանրային հաղորդակցության ոլորտի ռազմավարությունը, ճգնաժամային իրավիճակում աշխատանքի բարդությունները և այլն:
Մանրամասն քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը շրջանակը։ Արման Թաթոյանը կրկին շեշտել է, որ Պաշտպանի հաստատությունը ստեղծվել է պետական մարմինների ու պաշտոնյաների գործողությունները վերահսկելու համար, որպեսզի չխախտվեն մարդկանց իրավունքները:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։