Հասատանի Հանրապետության Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ (68 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ) ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը։
Նա առաջադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։
Հունվարի 21-ին Քրիստինե Գրիգորյանն ազատվել էր արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Նա 41 տարեկան է, ունի երկու բարձրագույն կրթություն երկու մասնագիտությամբ՝ իրավագիտություն և արևելագիտություն:
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ին ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով՝ 6 տարի ժամկետով։
Տեղեկացնենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։
Ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպաններ են եղել Լարիսա Ալավերդյանը (2004-2006 թթ.), Արմեն Հարությունյանը (2006-2011 թթ.), Կարեն Անդրեասյանը (2011-2016 թթ.)։