ԳլխավորԼուր

ՀՀ ՄԻՊ-ը Վանաձորում մասնակցել է կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր այցելել է Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոն, որտեղ մասնակցել է կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

Պաշտպանը միջոցառմանը ներկա տարբեր մասնագիտությունների կանանց ուղղված խոսքում մասնավորապես նշել է, որ կանայք կազմում են մեր բնակչության կեսից ավելին, կանայք կրթության բոլոր փուլերում որպես կանոն ավելի լավ առաջընթաց ունեցող ուսանողներն են, միևնույն ժամանակ կանայք ամենաշատն են ներկայացված ցածր վարձատրվող աշխատանքի ոլորտներում և տեսակներում։

Մարդու իրավունքների պաշտպանն իր ուղերձը եզրափակելով ասել է. «Դուք խելացի եք, կրթված եք և բազմաթիվ տաղանդներ ունեք, մի վախեցեք նաև սխալվելուց, ուրեմն մի վարանեք ակտիվ դերերից, Դուք կարո’ղ եք»։