ԳլխավորԼուր

Հանուն վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախի անկախության 30-ամյակի առիթով ուղերձ է հղել։

Ուղերձի մեջ մասնավորապես ընդգծված է՝ Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է:

«Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. պետք է ցույց տանք, որ մեր հերոսների արդար պայքարն իզուր չէ:

Հանուն վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք:

Մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց երբեք չպետք է թողնենք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ։

Չի՛ կարող լինել խաղաղություն իրավունքների ոտնահարման հաշվին: Իրական խաղաղությունը երբեք միակողմանի չի լինում:

Արցախն ապրում է, պետք է ուժ առնի ու հզորանա:

Ես՝ որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, իմ իրավասության շրջանակում շարունակելու եմ ներդնել բոլոր ջանքերս Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության համար։

Շնորհավորում եմ բոլորիս համահայկական այս նվիրական տոնի առթիվ»,- նշել է Արման Թաթոյանը:

Comment here