ԳլխավորԼուր

Քրիստինե Գրիգորյանն այցելել է տուն-ինտերնատ և անօթևանների ժամանակավոր կացարան

Քրիստինե Գրիգորյանն այցելել է տուն-ինտերնատ

ՀՀ իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ շնորհավորել է տուն-ինտերնատի կանանց Մայրության և գեղեցկության տոնը:

Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանը շրջել է տուն-ինտերնատի և կացարանի սենյակներով, նվիրել ծաղիկներ բնակիչներին, խոսել նրանց հետ և ծանոթացել առկա խնդիրներին և հաստատության պայմաններին: