ԳլխավորԼուր

«Մեդիա իրավունք» մագիստրոսական ծրագիրն արդեն իրականություն է

Այլևս իրականություն է ԵՊՀ իրավագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետների համատեղ «Մեդիա իրավունք» մագիստրոսական ծրագիրը, որի տևողությունը մեկ տարի է և որտեղ դասավանդելու են իրավագիտության, ժուռնալիստիկայի և սոցիոլոգիայի ֆակուլտետների բարձր պրոֆեսիոնալները:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Աշխարհում ու նաև Հայաստանում մեդիային առնչվող, մեդիայի հետ կապված բոլոր զարգացումները լինելու են այս մագիստրոսական ծրագրի շրջանակներում, որն ավարտվելու է մագիստրոսի համապատասխան դիպլոմի տրամադրմամբ: Այս առումով այն իր տեսակի մեջ եզակի է:

Լավագույնները ունեն գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամից կրթաթոշակ ստանալու հնարավորություն, քանի որ հենց այս հիմնադրամն ունի իր ուրույն դերակատարումը դասընթացից մագիստրոսական ծրագիր դառնալու ճանապարհին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Դիմել կարող են բոլոր ցանկացողները:

Հ.Գ. Երկու տարի առաջ, երբ լույս էր ընծայվում իմ համահեղինակած «Մեդիա իրավունք» ձեռնարկը, այս ծրագրի մասին արդեն մտածում էինք»,-նշել է Հովհաննիսյանը: