ԳլխավորԼուր

Ի գիտություն ՀՊՏՀ մագիստրոսների

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)

Սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՊՏՀ ՊՈԱԿ գիտական խորհրդի առցանց նիստում որոշում է կայացվել 2020-2021 ուսումնական տարում ժամանակավոր փոփոխություններ կատարել «Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի, առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության մեխանիզմների կազմակերպման կարգերում»։

Հաշվի առնելով, որ գիտական խորհրդի` ուսանողության կողմից ընտրված անդամները դեմ են քվեարկել որոշման նախագծի 14-րդ կետին, ըստ որի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևերում 2020-2021 ուստարվա համար սահմանված քննությամբ ավարտվող դասընթացների թիվը մնում է անփոփոխ և հաշվի առնելով, որ որոշման 14-րդ կետն այնուամենայնիվ ոչ միարժեք է ընդունվել ՀՊՏՀ ուսանողների կողմից, այսօր որոշում է կայացվել նշյալ հարցը դնել քվեարկության, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

«Այժմ moodle.asue.am հարթակում կազմակերպվել է քվեարկություն մագիստրատուրայի ուսանողների համար։ Քվեարկությունը բաց կլինի 5 օր։

Քվեարկելու համար համակարգ մուտք եք գործելու ձեր մուտքանուններով։

Քվեարկության է դրվում 3 տարբերակ՝ «քննությամբ ավարտվող դասընթացների թիվը թողնել անփոփոխ», «քննությամբ ավարտվող դասընթացների թիվը սահմանել 3-ը (երեքը)», «քննությամբ ավարտվող դասընթացների թիվը սահմանել 4-ը (չորսը)»։

Հարցումը կհամարվի կայացած, եթե դրան մասնակցեն ՀՊՏՀ առկա և հեռակա մագիստրատուրայի ուսանողների առնվազն 35%-ը կամ 385 ուսանողներ։

Ընտրված կհամարվի հարցման մասնակիցների 50%+1 ուսանողի (193 ուսանողի) քվեին արժանացած տարբերակը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Comment here