ԳլխավորԼուր

Ավարտական դիպլոմներ՝ Մանկավարժականի մագիստրոսներին

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանն այսօր պետական ավարտական գերազանցության դիպլոմներ հանձնեց 2021-22 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի 13 մագիստրոսի. շրջանավարտների ընդհանուր թիվն այս տարի 80-ն է, հայտնում են բուհի լրատվականից։

Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց հիշարժան օրվա առթիվ՝ ընդգծելով, որ դիպլոմների հանձնման արարողությունը բուհի համար մշտապես եղել և մնում է կարևոր իրադարձություն.

«Մասնագիտական որոշակի ուղերձով ճանապարհում ենք մեր գործընկներին, որոնք կրթական հաստատություններում տարբեր մասնագիտությունների գծով ներկայացնելու են բուհը՝ ձեռնամուխ լինելով լուծել ոլորտի մի շարք խնդիրներ: Սպասում ենք նոր ձեռագրաբանության, մեթոդաբանական մոտեցումների և համոզված ենք՝ որակական առումով գերազանցելու եք մինչև ձեզ արած նախորդ բոլոր փորձերը»,-նշեց բուհի ռեկտորը՝ շրջանավարտներին մաղթելով նոր մղումներով ոգեշնչված հաջողություններ:

Ուսումնական գործընթացների գծով նորանշանակ պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն էլ հավելեց` դիպլոմների հանձնման օրը պատահական չէ ընտրված. միամսյակի մեկնարկն ու տոնական տրամադրությունը թող շրջանավարտներին ուղեկցի ողջ կյանքի ընթացքում: