ԳլխավորԼուր

Ավարտական դիպլոմների հանձնում՝ ՃՇՀԱՀ-ում

ՃՇՀԱՀ-ի Շինարարության ֆակուլտետի «Գեոդեզիա և կադաստր»  ու  «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ» մասնագիտությունների մագիստրատուրայի ավարտական կուրսի 13 ուսանողներ ստացան իրենց ավարտական դիպլոմները: Նրանցից 5-ն արժանացավ գերազանցության դիպլոմի:

Շինարարության ֆակուլտետի դեկան Ա. Սահակյանը շնորհավորեց ուսանողներին՝ իր խոսքում նշելով. «Թող դիպլոմը ծառայի  մեր հայրենիքի բարգավաճմանը և ոլորտի զարգացմանը»:

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բարսեղյանը հավելեց, որ ստացած կրրթությունը մեծ ձեռքբերում է և հորդորեց շարունակել ուսումը ասպիրանտուրայում՝ մուտք գործելով գիտության աշխարհ: