ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ-ում կայացել է «Գույն 3» ցուցահանդեսը

«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ Դիզայնի ֆակուլտետի կազմակերպած «Գույն 3» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Գունատեսություն դասընթացի շրջանակներում իրականացված ուսանողական աշխատանքները:

Ցուցահանդեսը մեկնարկեց Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանի ողջույնի խոսքով.

«Գունատեսություն առարկայի շրջանակներում արդեն 3-րդ ցուցահանդեսն է կայանում, որը աշխատանքային, գործնական և տեսական իմացության ուսանողական աշխատանքների ամբողջացումն է: Սա, իսկապես, գովելի է»:

Ցուցահանդեսում ներկայացված են թեմատիկ բաշխումներ, հետաքրքիր ստեղծագործական լուծումներ, տարբեր նյութերի կիրառման հնարավորությամբ մտքերի արտահայտման տարբերակներ: Ցուցասրահում ներկայացված բոլոր աշխատանքները կատարված են առաջին կուրսի ուսանողների կողմից: Առարկայի շրջանակներում ուսանողները տեսական հիմքի վրա կատարել են գործնական աշխատանքներ, որոնք կրում են անհատական ստեղծագործական մոտեցում:

«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում
«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում
«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում
«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում
«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում
«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում
«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում
«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում
«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում
«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում
«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում
«Գույն 3» ցուցահանդեսը ՃՇՀԱՀ-ում