ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկում էլեկտրական շչակ է փորձարկվելու

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նախատեսված «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում փետրվարի 26-ին` ժամը 14:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու է համալսարանի էլեկտրական շչակը:

Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից ու հորդորում չանհանգստանալ։