ԳլխավորԼուր

Ակադեմիայի ռեկտորը հանդիպեց Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների հետ

Մարտի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 16 ունկնդիր, այդ թվում՝ 2 իրավաբան-գիտնական: Մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մարտի 3-ին:

Ռեկտորը շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ և արդյունավետ ուսումնառություն մաղթեց:

Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված ուսուցման ծրագիրը, ըստ որի անցկացվելու է ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Քննարկվեցին նաև ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր: