ԳլխավորԼուր

Շիրակի պետական համալսարանի ռեկտորն ընտրվեց

Փետրվարի 19-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ ռեկտորի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթը, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Ռեկտորի ընտրության համար գումարված նիստին հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էին 19-ը։

Մրցույթին մասնակից միակ թեկնածուն՝ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, ներկայացրեց ՇՊՀ-ի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։

ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգի համաձայն` կազմվեց հաշվիչ հանձնաժողով և կայացավ փակ գաղտնի քվեարկություն:

Քվեարկության արդյունքում Երվանդ Սերոբյանը 12 կողմ, 7 դեմ ձայնով ընտրվեց ՇՊՀ-ի ռեկտոր։

ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյան