Երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը ՇՊՀ-ում նշվել է Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։
Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից է, նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ։ Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։
Օրվա խորհուրդը երիտասարդներին ՇՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում փոխանցել է Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր Փավստոս քահանա Սարգսյանը։ Քահանայի հետ զրույցից հետո, ժողովրդական ավանդույթի համաձայն, երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ։
Օրն ամփոփվեց «Սուրբ Սարգիս» խորագիրը կրող վիկտորինա խաղ-մրցույթով։