ԳլխավորԼուր

Ոստիկանությունն անդրադարձել է ՇՊՀ-ում կաշառակերության դեպքին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ոստիկանությունն անդրադարձել է օրեր առաջ հայտնի դարձած՝  Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչի կողմից կաշառք վերցնելու դեպքին։

Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները պարզել են, որ համալսարանի չորրորդ կուրսի երկու ուսանողներ, կիսամյակի քննությունները դրական գնահատվելու համար, նրան տվել են 60-հազարական դրամ, մագիստրոսական թեզը պաշտպանելու նպատակով երեք ուսանողներ տվել են 170-հազարական դրամ, ևս 14 ուսանողներ դրական գնահատականի ակնկալիքով տվել են 20-հազարական դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։