Շիրակի պետական համալսարանում պարգևատրվել են 2022-23 ուսումնական տարվա լավագույն ուսանողները, հայտնում են բուհից։
«Լավագույն ուսանող» մրցույթն անցկացվում է ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման» կանոնակարգի համաձայն։
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը պատվոգրեր և դրամական պարգևներ է հանձնել 2022-2023 ուստարվա վարկանիշավորման մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ուսանողներին՝ Նյուռա Մուրադյանին (Հասարակական գիտությունների ֆակուլտետ), Շուշաննա Սահակյանին (Հասարակական գիտությունների ֆակուլտետ) և Լիանա Գրիգորյանին (Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ)։
«Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի նպատակն է խթանել ուսումնական, հետազոտական և հասարակական աշխատանքների ուղղություններով Շիրակի պետական համալսարանի բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով սովորող առկա և հեռակա համակարգերի ուսանողների մոտիվացվածությունն ու մրցակցությունը, հետագա զարգացումն ու կատարելագործումը, ինչպես նաև համալսարանի զարգացման գործընթացներին նրանց ներգրավվածության ապահովումը։