ԳլխավորԼուր

Շիրակի պետական համալսարանում դասերը հեռավար կլինեն առնվազն մինչեւ ապրիլի 17-ը

Շիրակի պետական համալսարան, ՇՊՀ

Առաջնորդվելով Շիրակի պետական համալսարանի ռեկտորատի 01.04.2021թ. N որոշմամբ՝ սույն թվականի ապրիլի 5-ից ապրիլի 17-ը ներառյալ ՇՊՀ հիմնադրամում (բացառությամբ քոլեջի և ավագ դպրոցի) ուսումնական գործընթացը և աշխատանքները կազմակերպվելու են հեռավար՝ հետևյալ կերպ, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 1-ին և 2-րդ կուրսերի գիտելիքների գնահատման առաջին ստուգումը կազմակերպվելու է 04.-09.04.2021թ. ժամանակահատվածում՝ առկա կամ առցանց եղանակով (կամավորության սկզբունքով՝ դեկանին նախապես ուղղված դիմումի հիման վրա)՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ժամանակացույցի համաձայն:

Սույն թվականի ապրիլի 5-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի, մագիստրոսի կրթական ծրագրի 1-ին կուրսերի ուսանողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առցանց եղանակով՝ բացառությամբ որոշ մասնագիտությունների ուղղությամբ ուսումնառության հատուկ պայմաններ պահանջող դասընթացների (լաբորատորիաներ, մարզադահլիճներ, հատուկ կահավորմամբ կաբինետներ և այլն):

Սույն թվականի ապրիլի 12-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 1-ին և 2-րդ կուրսերի, մագիստրոսի կրթական ծրագրի 1-ին կուրսերի ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առցանց եղանակով՝ բացառությամբ որոշ մասնագիտությունների ուղղությամբ ուսումնառության հատուկ պայմաններ պահանջող դասընթացների (լաբորատորիաներ, մարզադահլիճներ, հատուկ կահավորմամբ կաբինետներ և այլն):

Հիմնադրամի վարչական կազմի աշխատակիցների աշխատանքը կազմակերպվելու է յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ շաբաթվա մյուս աշխատանքային օրերին կազմակերպվելու է հեռավար եղանակով:

Comment here