ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։
«Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշված է ԿԳՄՍՆ գրառման մեջ։